Աշխարհ

Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի

1 րոպեի ընթերցում

Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով 199 մարդ է զոհվել, 128 մարդ անհետ կորած է։ 800 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Մայրաքաղաք Հանոյում Ռեդ գետի ջրերը փոքր-ինչ հետ են քաշվել, սակայն որոշ հատվածներ դեռ հեղեղված են։

Ավստրալիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վիետնամ կուղարկի 2 միլիոն դոլար հումանիտար օգնություն, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ աղետի հետևանքների դեմ պայքարի համար։

Թայֆունն առաջացրել է հեղեղումներ և սողանքներ։ Զոհերի թիվը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ հեղեղաջրերը քշել-տարել են մի ամբողջ գյուղակ Լաո Քայ նահանգում։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ գյուղակում զոհերի թիվը հասել է 42-ի։ 

Սեպտեմբերի 11-ին հարյուրավոր փրկարարներ աշխատել են՝ ողջ մնացածների գտնելու համար։ Սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ գյուղացիներից 53-ը դեռ անհետ կորած է եղել։

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում