Հայաստանում այս պահին խաղողը մթերվում է բավականին բարձր գնով․ Պապոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու շաբաթ առաջ սկսվել է խաղողի մթերումը: Ընկերություններն այս պահին խաղողը  մթերում են 140-150 դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են։

«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140-150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Նվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու միտում ունեն: Եվ սա այն պարագայում, երբ ամեն տարի Հայաստանում խաղողի բազմաթիվ ինտենսիվ ու ոչ ինտենսիվ այգիներ են հիմնվում»,-ասաց Գևորգ Պապոյանը։

Նախարարի պնդմամբ՝ մթերումների հետ կապված էկոնոմիկայի նախարարությունը դեռևս գյուղացիներից բողոքներ չի ստացել:

Պապոյանն ընդգծեց, որ գյուղացիները վճարումների ուշացման հետ կապված խնդիրներ չեն ունենա, հարցին օրենքի դաշտում լուծում է տրվել։

«ՀՀ կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն օրենք է ընդունել, որով բոլոր մթերողները պարտավորվել են 1 ամսվա ընթացքում վճարել գյուղացիներին, մինչդեռ նախկինում վճարում էին 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում: Սա շատ կարևոր է, գյուղացիները ստիպված չեն լինի ամիսներով սպասել»,-եզրափակեց  նախարարը:

Հայերեն

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը