Վիետնամում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 140-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի հյուսիսում հեղեղները քշել-տարել են մի ամբողջ գյուղակ՝ 22 մարդու կյանք խլելով։ Տասնյակ մարդիկ անհետ կորել են։ Վիետնամում սեպտեմբերի 7-ից մոլեգնող «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 141-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Լաո Քայ նահանգում գտնվող Լանգ Նու գյուղակը՝ 35 ընտանիքներով, թաղվել է լեռներից իջած հեղեղաջրերի տակ։ Փրկվել է միայն շուրջ տասը մարդ։ Փրկարարները գտել են 22 հոգու մարմին, 70 մարդ անհետ կորած է։ 

«Յագի» թայֆունի զոհերի մեծ մասի պատճառ են դարձել հեղեղումները և սողանքները, որոնց հիմնական մասը բաժին է ընկել Չինաստանի հետ սահմանին գտնվող Լաո Քայ նահանգին։ Նահանգի բազմաթիվ ճանապարհներ փակվել են սողանքների և հորդառատ անձրևների պատճառով։  

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։ Նախքան Վիետնամ հասնելը թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։ 

Աշխարհ

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 82-ի

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան