Հայաստան

Կարատեն, քիք-բոքսինգը և մուայթայը կընդգրկվեն պարգևատրվող մարզաձևերի ցանկում

1 րոպեի ընթերցում

Կարատեն, քիք-բոքսինգը և մուայթայը կընդգրկվեն պարգևատրվող մարզաձևերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը առաջարկում է կարատեն, քիք-բոքսինգը և մուայթայը ընդգրկել պարգևատրվող մարզաձևերի ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Առաջարկում ենք մի քանի մարզաձևեր մտցնել պարգևատրվող մարզաձևերի ցանկ, որովհետև դրանք Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել են որպես օլիմպիական ընտանիքի անդամ մարզաձևեր։ Դրանք են՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձևերը»,- ասաց Գիլոյանը։

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան կետում, որտեղ ներկայացված  են այն մարզաձեւերը, որոնք ներկայացնող մարզիկները, մարզիչներն ու  բժիշկները, նույն կետում բերված  միջոցառումներում  1-3-րդ տեղերը գրավելու համար պետության կողմից պարգեւատրվում են դրամական պարգեւներով, կավելացվեն կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձևերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում