Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի մանդատից վաղաժամկետ զրկելու հարցը

4 րոպեի ընթերցում

Գրիգորի Երիցյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում է ավագանու երեք անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Անյուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Առաջինը քննարկվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանին մանդատից զրկելու հարցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագծում առաջարկվում է ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշում ընդունել վաղաժամկետ դադարեցնելու Գրիգորի Երիցյանի ՝Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։  

Որպես հիմնավորում ներկայացված է, որ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստերին, սակայն Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգորի Երիցյանը, ով հանդիսանում է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից: 

Նշվում է, որ Գրիգորի Երիցյանի կողմից իր  բացակայությունների վերաբերյալ որևէ բացատրություն նախագահին կամ հանձնաժողովին չի ներկայացվել:  Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով ավագանու հանձնաժողովների դերը՝ առաջարկվել է վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Երիցյանի լիազորությունները:  

Իր խոսքում Երիցյանն «Ազգային առաջընթաց» խմբակցության անունից անընդունելի է համարել ավագանու նիստի նման օրակարգը, քանի որ, ըստ նրա, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է պարունակում։

Երիցյանը կեղծ է համարում մասնավորապես ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից բացակայության վերաբերյալ տեղեկությունը՝ պնդելով, թե 5 նիստերից 4-ին ներկա է գտնվել։

«Պահանջելու եմ իրավապահ մարմիններից հասկանալ, թե ոնց է այս հիմնավորումը տեղ գտել այս փաստաթղթի մեջ, և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրել են դրա տակ»,-ասել է Երիցյանը՝ առաջարկելով հանել հարցն օրակարգից։  

Ավագանին 25 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ չի ընդունել Երիցյանի առաջարկը։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից էլ առաջարկվել է օրակարգից հանել Անույշ Խուդավերդյանի  և  Անուշ Գինոսյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը, որոնք նույնպես չեն ընդունվել։ 

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ