Հայաստան

Բուժաշխատողների համար որոշ դասընթացներ պարտադիր կդառնան

2 րոպեի ընթերցում

Բուժաշխատողների համար որոշ դասընթացներ պարտադիր կդառնան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ դասընթացներին մասնակցությունը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: 

Ներկայումս յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, համաժողովների, գիտական աշխատանքների, ինչպես նաև արտերկրի համալսարանական կլինիկաներում, գիտահետազոտական կենտրոններում վերապատրաստման դասընթացներին մասնակցության միջոցով:

Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտության վերաբերող որ միջոցառմանը մասնակցի:

«Ներկայումս հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները, օրինակ՝ վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները՝ անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովել տարբեր իրավիճակներում նրանց պատրաստվածության բարձր մակարդակ»,-ասաց Լենա Նանուշյանը:

Նախագծով միաժամանակ նախատեսվում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթական միջոցառումների բարձր մասնակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում