Աշխարհ

«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում

1 րոպեի ընթերցում

«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յագի» թայֆունը, որն Ասիայում այս տարի մոլեգնող ամենահզոր փոթորիկն է, մեծ ավերածություններ է արել Վիետնամի հյուսիսում, Չինաստանի Հայնան կղզում և Ֆիլիպիններում՝ տասնյակ մարդկանց կյանք խլելով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը։

Վիետնամի օդերևութաբանական գործակալությունը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ թայֆունի հզորությունը նվազել է, սակայն դեռ առկա է հեղեղումների և սողանքների վտանգ։

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, ըստ նախնական տվյալների, առնվազն 3 մարդ է զոհվել, թայֆունը հեղեղումներ է առաջացրել, հազարավոր ծառեր տապալել և տներ վնասել։ Ընդհանուր առմամբ, Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի։ 

Չինաստանի Հայնան կղզում թայֆունը 4 մարդու կյանք է խլել, իսկ Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 20-ի, 22 մարդ դեռ անհետ կորած է։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում