Հայաստանի և Լատվիայի էկոնոմիկայի նախարարները քննարկել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` նշելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։

Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։ 

Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը  հնարավորություն կտա ամրապնդելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը:

Այցի շրջանակում նախարարը  Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ:

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։

Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։ 

 

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին