Վենետիկում մեկնարկում է 81-րդ կինոփառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում օգոստոսի 28-ին մեկնարկում է Վենետիկի 81-րդ կինոփառատոնը։ Հենց այստեղ է աշխարհի ամենահին կինոփառատոնն անցկացվել 1930-ականներից ի վեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ փառատոնը կբացվի Թիմ Բարթոնի «Բիթլջուս Բիթլջուս» սարսափ կատակերգությամբ։ Իսկ սեպտեմբերի 7-ին փառատոնը կփակվի Պուպի Ավատիի «Ամերիկյան հետնաբակ» իտալական ֆիլմով։ 

Փառատոնին ներկա կգտնվեն բազմաթիվ աստղեր, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Լեդի Գագան, Հոակին Ֆենիքսը, Անջելինա Ջոլին, Նիկոլ Քիդմանը, Վայնոնա Ռայդերը և այլոք։

Կինոփառատոնի հիմնական մրցույթը, որի ժյուրին կգլխավորի ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հուպերը, ներառում է 21 ֆիլմ։ Այդ ֆիլմերի շարքում են Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր: Խելագարություն երկուսով» ֆիլմը՝ Հոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի մասնակցությամբ, իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կողքի սենյակը» ֆիլմը, իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի «Արտասովոր» ֆիլմը, արգենտինացի ռեժիսոր Լուիս Օրտեգայի «Սպանել ժոկեյին» ֆիլմը և այլն։

Փառատոնին կցուցադրվեն նաև ֆիլմեր մրցութային ծրագրից դուրս։ Դրանցից է Ջոն Ուոթսի «Գայլեր» ֆիլմը, որում խաղում են Բրեդ Փիթը և Ջորջ Քլունին։ 

«Վենետիկի դասականներ» բաժնում ընգրկվել է ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։

Մշակույթ

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» ֆիլմը

 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն