Վրաստան

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 26-ին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС» լրատվական գործակալությունը։

«Առաջին հերթին ես ուզում եմ ձեր առջև ստորագրել հրաման, ըստ որի՝ ապագա ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում