Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թե ինչպես է մտադիր ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ուկրաինա 2024: Անկախություն» ֆորումի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ պատրաստվում է պատերազմի ավարտի մասին ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ այդ ծրագրի փուլերից մեկն է։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր ծրագիրը ներառում է նաև լրացուցիչ քայլեր դիվանագիտական և տնտեսական ճակատում, այդ թվում՝ հզոր փաթեթ, որը կստիպի Ռուսաստանին պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին նաև նշել է, որ Կուրսկի մարզում գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերի օկուպացման վտանգը։ Նա հայտնել է, որ շատ քիչ մարդիկ գիտեին այդ գործողության մասին։

Ռուսաստան

Ուկրաինան նոր տվյալներ է հայտնել Կուրսկի մարզում առաջխաղացման մասին

 

Հայերեն English Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները