Մարզեր

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են տան տանիքից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են տան տանիքից

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 25-ին, ժամը 09։59-ին ահազանգ է ստացել, որ Այգեստան գյուղի նորակառույց տներից մեկում քաղաքացին վատ է զգում իրեն և չի կարողանում իջնել տանիքից (մոտ 9 մ)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ստեփանյան փողոցի նորակառույց տներից մեկի տանիքից իջեցրել են Ս. Գ․-ին (ծնված 1990 թ.)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում