Մարզեր

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 25-ին, ժամը 12:10-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 15 մետր և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փրկարարները քաղաքացի Ս. Խ.-ին (ծնված 2002 թ․) մոտեցրել են ափ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում