Ղրղզստանում սելավահոսքերից ջրածածկ է եղել 500 տուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի առողջարանային Իսիկ Կուլի շրջանում սելավահոսքերը հեղեղել են շուրջ 500 տուն, մի շարք հյուրանոցներ և հանգստյան տներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Իսիկ Կուլի շրջանում սելավահոսքերի հետևանքով վնասվել է 497 բնակելի շենք, 3 սոցիալական հաստատություն և հանգստի գոտիներ»,- ասվում է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ սելավների հետևանքները վերացնելու վրա աշխատում է 1048 մարդ և 77 միավոր տեխնիկա: 

Օգոստոսի 18-ի երեկոյան սելավահոսքերը լցվել են Բուլան Սոգոտու, Կորումդու, Տեմիրովկա գյուղեր և «Իսիկ Կուլ-Ավրորա» առողջարանի շրջան:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տարեսկզբից Ղրղզստանում տեղի է ունեցել սելավահոսքերով պայմանավորված ավելի քան 300 հեղեղում։ Տարերքի հարվածից զոհվել է 22 մարդ, վնասը գերազանցել է 4,7 միլիոն դոլարը։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ