Տնտեսություն

Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Բանկն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակը դրական հիմնական ֆինանսական ցուցանիշներով, որը հաստատում են Բանկի զարգացման արագ և միևնույն ժամանակ կայուն տեմպերը։

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ ՀՀ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 72.9%-ը (132 մլրդ ՀՀ դրամ)՝ աճելով 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերով և նոր պրոդուկտների ինտեգրումով։ Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաև Բանկի պարտավորությունները՝ կազմելով 115 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի և պարտատոմսերի ծավալները կազմել են 71 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 107%) և 12 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 98%)։

Ֆասթ Բանկն ընթացիկ տարում 24%-ով ավելացրել է նաև կապիտալը՝ հասցնելով 67 մլրդ ՀՀ դրամի։ Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ Բանկում աճել են նաև ակտիվ հաճախորդների, աշխատակիցների և մասնաճյուղերի քանակը։ 
2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներով Ֆասթ Բանկն ընդգրկվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում Բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ ՀՀ դրամ և գտնվում է 56-րդ հորիզոնականում։ 

Մանրամասները՝ կից տեսանյութում։

 Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում