Տիեզերական հազվագյուտ երևույթը տեսանելի կլինի նաև Հայաստանից

2 րոպեի ընթերցում

Reuters

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 19-ի գիշերը սպասվող աստղագիտական ​​ինքնատիպ իրադարձությանը՝ այսպես կոչված Գերլուսնի և Կապույտ լուսնի համադրությանը հնարավոր կլինի հետևել նաև Հայաստանի տարածքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Երևույթը տեսանելի կլինի Երևանի ժամանակով 22:26-ից։

Օգոստոսի 19-ին կսկսվի Երկրի բնական արբանյակի՝ էներգետիկ առումով ամենահզոր փուլերից մեկը՝ լիալուսինը։ 

Երկրագնդի և Լուսնի միջև միջին տարածությունը 384 400 կիլոմետր է, սակայն տարվա ընթացքում այն պարբերաբար փոխվում է: Լիալուսնի այն երևույթը, երբ Լուսինն առավել մոտ է երկրագնդին կոչվում է Գերլուսին: Այդ ժամանակ մեր մոլորակի լուսատու արբանյակը մոտ 7% մեծ և 16% վառ տեսք ունի: Գիտնականների հաշվարկներով՝ Գերլուսին երևույթը տեղի է ունենում մոտավորապես 3-4 տարին մեկ: Ընդ որում՝ այդպիսին է բոլոր լիալուսնիների գրեթե 25 տոկոսը: 2024 թվականին սպասվում է չորս Գերլուսին, որից առաջինը հենց օգոստոսի 19-ին է:

«Կապույտ լուսին»-ը իրականում լրացուցիչ լիալուսին է, որը տեղի է ունենում 2.5-3 տարին մեկ: Այդպիսին է լիալուսինների մոտ 3 տոկոսը:

Գերլուսնի և Կապույտ լուսնի համադրություն գրանցվում է մոտավորապես 10 տարվա պարբերականությամբ: Հաջորդ անգամ դա տեղի է ունենալու 2037 թվականի հունվարին և մարտին։

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել