Աշխարհ

Պակիստանում տեղատարափների պատճառով ևս 84 մարդ է զոհվել. ընդհանուր զոհերի թիվը հասել է գրեթե 280-ի

1 րոպեի ընթերցում

Պակիստանում տեղատարափների պատճառով ևս 84 մարդ է զոհվել. ընդհանուր զոհերի թիվը հասել է գրեթե 280-ի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Փունջաբի նահանգում մոլեգնող մուսսոնային անձրևների պատճառով 84 մարդ է զոհվել, 224 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է 245 տուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչությունը։

Զոհերի հիմնական պատճառ են դարձել կայծակի հարվածները, էլեկտրահարումը, տների փլուզումը։ Անձրևների պատճառով անկել են նաև տասնյակ ընտանի կենդանիներ։

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում անձրևները կշարունակվեն, իշխանությունները Փունջաբի հարավում հայտարարել են հեղեղումների վտանգ։

Իսկ օգոստոսի 18-ին Express Tribune-ը, վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը, հայտնել էր, որ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 195 մարդ է զոհվել հորդառատ անձրևների և դրանց հաջորդած հեղեղումների հետևանքով։ Եվս 362 հոգի ստացել են տարբեր վնասվածքներ: 

Ըստ վարչության՝ անձրևները մասշտաբային հետևանքներ են ունեցել, այդ թվում՝ ոչնչացել է ավելի քան 2000 տուն: Հեղեղումները նաև վնաս են հասցրել ավելի քան 44 կիլոմետր ճանապարհների և 30 կամուրջների ամբողջ երկրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում