Աշխարհ

Աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք

1 րոպեի ընթերցում

Աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարեսկզբից Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։

«2024 թվականի սկզբից ի վեր Աֆրիկյան միության անդամ 13 երկրում գրանցվել է ընդհանուր 17 541 դեպք (2 822 հաստատված և 14 719 կասկածելի) և 517 մահվան դեպք»,-ասված է Աֆրիկյան հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կայքում հրապարակված հայտարարությունում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում