ՏՈԿԻՈ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 3.45%-ով և կազմել 36232.51 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 2.83%-ով և կազմել 2553.55 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 2867.95 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 17174.06 կետ: