ՄՈՍԿՎԱ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 17726.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 7250.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 8210.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.88%-ով և կազմել 996.32 կետ: