ՄՈՍԿՎԱ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 17812.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 7275.87 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 8235.23 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.57%-ով և կազմել 980.70 կետ: