Թեյլոր Սվիֆթի համերգները Վիեննայում չեղարկվել են ահաբեկչության նախապատրաստման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ «ողբերգությունը կանխվել է»։ X սոցիալական հարթակի իր էջում նա նշել է, որ ոստիկանության, Անվտանգության և հետախուզության վարչության և օտարերկրյա ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ սպառնալիքը հայտնաբերվել է, և դրա դեմ միջոցներ են ձեռնարկվել։

Համերգի կազմակերպիչները ևս հայտարարել են, որ «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին նախատեսված համերգների ժամանակ պլանավորված ահաբեկչության պատճառով այլ ելք չի մնում, քան չեղարկել դրանք՝ հանուն բոլորի անվտանգության։ Բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։ 

Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկու մարդու է ձերբակալել հարձակումները նախապատրաստելու կասկածանքով։ Նրանցից մեկը՝ Ավստրիայի 19-ամյա քաղաքացին, հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Եվս 3 կասկածյալ փախուստի մեջ է։

Վիեննայում Թեյլոր Սվիֆթի յուրաքանչյուր համերգին սպասվում էր 65 000 հանդիսատեսի ներկայություն։ Եվս 15 000 մարդ, ըստ հաշվարկների, կլիներ մարզադաշտից դուրս՝ առանց տոմսերի։

Այս համերգները ամերիկացի երգչուհու «Էրաս» շրջագայության մի մասն էին: Թեյլոր Սվիֆթի համաշխարհային համերգային շրջագայությունը սկսվել է 2023 թ. մարտի 17-ին ԱՄՆ-ում և պետք է ավարտվի 2024 թ. դեկտեմբերին Կանադայում։

34-ամյա Սվիֆթը դեռ չի մեկնաբանել համերգների չեղարկումն Instagram-ում, որտեղ նրա էջն ունի 283 միլիոն հետևորդ։ 

Թեյլոր Սվիֆթի հաջորդ կանգառը Լոնդոնն է, որտեղ օգոստոսի 15-ից նախատեսված է 6 համերգ։

Հայերեն English Русский

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

ԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետ