Մարզեր

Կիրանց և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք ընկած շրջաններում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Կիրանց և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք ընկած շրջաններում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում օգոստոսի 7-ին ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ լինելու է 10 պայթյուն:

«Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում