Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և հեռացել երկրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ շուրջ 280 զոհի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։ 

Տարբեր հրապարակումների համաձայն՝ 76-ամյա Հասինան ռազմական ուղղաթիռով իր քրոջ հետ միասին ուղևորվել է դեպի Հնդկաստան։ Ըստ CNN News 18 հեռուստաալիքի՝ նա վայրէջք է կատարել Հնդկաստանի հյուսիս-արևելյան Տրիպուրա նահանգի մայրաքաղաք Ագարտալայում։

Հեռուստաընկերությունների հրապարակած կադրերի համաձայն՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Դաքայի փողոցներ՝ իրենց ցնծությունն արտահայտելով։ Հազարավոր մարդիկ էլ ներխուժել են Հասինայի պաշտոնական նստավայր և այնտեղից տարել տարբեր իրեր, այդ թվում՝ հեռուստացույցներ, աթոռներ, սեղաններ, հավելում է Reuters-ը։

Բանգլադեշում ցույցեր են տեղի ունենում հուլիսից. ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ 

Միայն օգոստոսի 4-ին ցույցերի ընթացքում առնվազն 90 մարդ էր զոհվել, իսկ օգոստոսի 5-ին իրավապահների և ցուցարարների միջև բախումների ժամանակ առնվազն 6 մարդ է զոհվել։ 

Շեյխ Հասինան հունվարին չորրորդ ժամկետով ընտրվել էր Բանգլադեշի վարչապետ։ 

Աշխարհ

Բանգլադեշում մեկ օրում 90 մարդ է զոհվել վարչապետի դեմ ցույցերի ընթացքում

 

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ