Սպորտ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխարհասփյուռ հայությանը շնորհավորել է Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալի առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխարհասփյուռ հայությանը շնորհավորել է Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ աշխարհասփյուռ հայությանը շնորհավորել է Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած արծաթե մեդալի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանը նշել է. «Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը 

Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս Օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։ 

Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանակներ են պետք, և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։ 

Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։

Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են»։

Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները օգոստոսի 4-ին մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում