Թուրքիա

ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռևս պետք է համաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։

«Այցը Թուրքիա արդեն բավական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է, և մնում է միայն դիվանագիտական ​​ուղիներով համաձայնեցնել ժամկետները», - ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման համար կան բազմաթիվ հարցեր, որոնք առկա են օրակարգում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում