Մարզեր

Գավառ քաղաքում մեկնարկել են Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքում մեկնարկել են Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել և ընթանում են Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 130 միլիոն 843 հազար  դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Հիմնանորոգման արդյունքում 540 մետր երկարությամբ փողոցը ասֆալտապատվելու է, կառուցվելու են մայթեր, տեղադրվելու են ջրահեռացման վաքեր։ Կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Այս պահին ընթանում են մայթերի քանդման աշխատանքները։ Կապալառուն  Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն է։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում