Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը հայտարարել է հութիների թռչող և ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հայտարարել է հութիների թռչող և ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի զինվորականները հայտարարել են Եմենի հութի ապստամբներին պատկանող 6 օդային և 3 ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: 

Համապատասխան հաղորդագրությունը X սոցիալական ցանցում հուլիսի 27-ին ներկայացրել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Նշվում է, որ ռազմական գործողությունն իրականացվել է ազատ նավագնացության և միջազգային ջրային տարածքներում անվտանգության ապահովման նպատակով, քանզի պարզվել է, որ այդ զենքերն ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերի և առևտրային նավերի համար:

Եմենի հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի օդանավակայանը հրթիռակոծելու մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Հեռուստաալիքը չի ներկայացրել ենթադրյալ հարձակման մանրամասները։ Վաշինգտոնն ու Լոնդոնն էլ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։

Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի խորապատկերում հութիները 2023 թվականի հոկտեմբերից հարվածային տարբեր միջոցներով պարբերաբար գրոհներ են ձեռնարկում Կարմիր ծովում նավարկող առևտրային և ռազմական նավերի վրա:

 

Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ

Աշխարհ

Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ

Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով

Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

Աշխարհ

Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-34 ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստան

ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-34 ինքնաթիռ է կործանվել

ՌԴ-ի Տուապսեի շրջանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստան

ՌԴ-ի Տուապսեի շրջանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը հայտարարել է Ասիայում ինտեգրումը խորացնելու և մատակարարումները պաշտպանելու ցանկության մասին

Չինաստան

Չինաստանը հայտարարել է Ասիայում ինտեգրումը խորացնելու և մատակարարումները պաշտպանելու ցանկության մասին

Չինաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել են

Միացյալ Նահանգներ

Չինաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել են

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում