Թուրքիա

Լավրովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Լավրովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ)-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցերը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։

Նշվում է, որ Լավրովը և Ֆիդանը նաև անդրադարձել են Ուկրաինայում ընթացող պատերազմին, Գազայի հատվածում զարգացումներին, Սիրիայում տիրող իրավիճակին և տարածաշրջանային այլ հարցերի։  

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում