ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բաժնետոմսերի  շուկան հուլիսի 24-ին փակվել է անկմամբ. S&P 500 և Nasdaq ինդեքսներն իջել են մինչև 2022 թվականից ի վեր վատթարագույն ցուցանիշներ, իսկ յոթ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) hսկաների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 միլիարդ դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Forbes-ը։

S&P 500 բազային ինդեքսի 2,3 % անկումը դարձել է ամենազգալին 2022 թ. դեկտեմբերից ի վեր: Nasdaq-ի 3,6 % նվազումը դարձել է վատթարագույնը 2022 թ. հոկտեմբերից ի վեր: Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրել է ավելի պակաս կորուստներ՝ 1,3 %:

Բացի այդ, հուլիսի 24-ին դիտվել է Tesla, Alphabet և Visa  ընկերությունների բաժնետոմսերի անկում համապատասխանաբար 12 %-ով, 5 %-ով և 4 %-ով։ Նաև սրընթաց անկում են գրանցել Amazon-ի, Apple-ի, Meta-ի, Microsoft-ի և Nvidia-ի բաժնետոմսերը։ Ըստ Forbes-ի գնահատումների՝ ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների (վերը թվարկված բոլոր ընկերությունները, բացառությամբ Visa-ի) շուկայական արժեքն, ընդհանուր առմամբ, նվազել է 770 միլիարդ դոլարով:

Հայերեն Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ