Մշակույթ

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

7 րոպեի ընթերցում

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  18-րդ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 85 համերգ‚ որից 51-ը՝ Հայաստանում‚ 34-ը՝ արտասահմանում։ Հայաստան են հրավիրել մեծ ճանաչում ունեցող 35 արտիստի‚ որոնց հետ նվագախումբը հանդես է եկել հետաքրքիր համերգային ծրագրերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

«Նվագախմբի համար կարևոր է աշխատել հայտնի դիրիժորների հետ՝ բարձրացնելու  կատարողական արվեստը։ Այս համատեքստում հրավիրվել են հայտնի 20 դիրիժոր‚ որոնք, որպես հրավիրյալ դիրիժոր‚ հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2023-2024 թվականների համերգաշրջանի ընթացքում ձայնագրվել է 48 ստեղծագործություն‚ որոնք կտեղադրվեն այն մեդիա հարթակներում‚ որոնց հետ համագործակցում է նվագախումբը։ Ունենք  հայ կոմպոզիտորների 45 թվայնացված  ստեղծագործություն։ Այդ գործերի մի մասը հնչել է մեր համերգաշրջանի ընթացքում»,-նշեց նա։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ հեռարձակում է իր համերգները՝ երաժշտասերներին հնարավորություն տալով առցանց հետևել նվագախմբի գործունեությանը։ 18-րդ համերգաշրջանում առցանց հեռարձակվել է 33 համերգ։ Նվագախումբը հաշվետու համերգաշրջանում ներկայացրել է 20 հայաստանյան պրեմիերա, հանդես է եկել փառատոններով՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն‚ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն‚ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն‚ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոն։

«Մենք ներկայացրինք Խաչատրյանի կինոերաժշտությունը, որ հազվադեպ է կատարվում։ Ներկայացրինք նաև Խաչատրյանին նվիրված ջազային համերգային ծրագիր և այլ համերգներ՝ հնչեցնելով նրա կոնցերտները, նրա 3-րդ սիմֆոնիան, որ հազվադեպ է կատարվում»,-ասաց նվագախմբի տնօրենը։

Անդրադառնալով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին՝ Բալբաբյանն ընդգծեց՝ կարևոր շեշտադրում են անում երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելու վրա՝ նրանց համար հարթակ դառնալով։

«Հանդիսատեսի սպասված համերգներն են «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Սիմֆոնիկ Ջեքսոն», «Սիմֆոնիկ ռոք» և այլ նախագծերը, իսկ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Կասկադում «Սիմֆոնիկ Ազնավուր» համերգով ներկայացրինք նրա երաժշտությունը։ Այս շարքի նպատակն է երիտասարդներին բերել դեպի դասական երաժշտություն և կոտրել ավանդական կարծրատիպը, թե դասական երաժշտությունը բարդ է»,-նշեց Սարգիս Բալբաբյանը։

Նա նվագախմբի համար մեծ հաղթանակ է համարում հանրահայտ «Դոյչե գրամաֆոն» ընկերության հետ Ազնավուրին նվիրված սկավառակի թողարկումը։ Տարածաշրջանում Սիմֆոնիկ նվագախումբն առաջինն է, որ «Դոյչե գրամաֆոն» պիտակով սկավառակ է թողարկել։ Ազնավուրի 100-ամյակին թողարկված սկավառակում ջութակահար Կամիլ Թոմայի հետ նվագախումբը կատարում է  շանսոնյեի  գործիքային ստեղծագործությունները։ Այն հասանելի է բոլոր մեդիա հարթակներում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նաև մի շարք կրթական ծրագրեր է իրականացնում։ 18-րդ համերգաշրջանի ընթացքում շարունակել են «ԴասԱ» ծրագիրը Երևանի և մարզերի դպրոցներում՝ ներգրավելով 11 հազար աշակերտի։ Ծրագիրը հանրակրթական դպրոցների աշակերտներին հնարավորություն է տալիս ներկայանալ համերգներին, մինչ համերգները երաժիշտներն այցելում են դպրոցներ, աշակերտների հետ զրուցում համերգի, կոմպոզիտորի, երաժշտության մասին։

2023-ի հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին նվագախումբը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ծրագիր է իրականացնել։ «Ծրագրի ընթացքում կարողացանք նվազագույն թիվ սահմանել  նվագախմբի համերգների տոմսերի համար և հանգանակություններ իրականացնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար»,-նշեց նա և հավելեց՝ 17-րդ համերգաշրջանից սկսած՝ նվագախումբը համերգների տոմսերի հասույթի տասը տոկոսը փոխանցում է «Հավատ» ՀԿ-ին, որը լսողական սարքեր է գնում լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։

Իրականացրել են նաև պիլոտային ծրագիր, որը լսողական խնդիրներ ունեցող երեխաներին թույլ է տալիս հատուկ ժիլետների միջոցով զգալ դասական երաժշտությունը։ Հույս ունեն, որ ծրագիրը շարունակական կլինի։

Արամ Խաչատրյանի 120-ամյակին զուգահեռ նշել են Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը, Ավետ Տերտերյանի 95-ամյակը, Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը։

«Նվագախմբի գործունեության կարևոր մաս են հյուրախաղերը։ Արդեն ասացի, որ երեսունից ավելի հյուրախաղային համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում։ Համագործակցել ենք Դուբայի օպերայի հետ, որտեղ տարեկան մեկ կամ երկու անգամ հանդես ենք գալիս որպես պաշտոնական նվագախումբ։ Հետաքրքիր էին Չինաստանի հյուրախաղերը, որ Ամանորին էին։ Պեկինում առաջին անգամ անցկացրինք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Ձեռքբերում է, որ Հայաստանից միջազգային մրցույթը կարողանում ենք անցկացնել արտերկրում ու ներգրավել բազմաթիվ օտարերկրացիների, բարձրացնել Խաչատրյանի անունը։ Ելույթներ ենք ունեցել Օմանում, որտեղ ներկայացել ենք բալետային ծրագրով՝ համագործակցելով Պրահայի ազգային բալետի հետ, Դուբայի կինոփառատոնին նվագախումբը մասնակցել է որպես պաշտոնական նվագախումբ՝ ներկայացնելով հեղինակային նախագծեր, համագործակցելով Էննիո Մորիկոնեի որդու՝ Անդրեա Մորիկոնեի հետ։ Նվագախմբի համար կատարողական և այլ առումներով կարևոր էին հունիսի 26-29 ԱՄՆ-ում իրականացված հյուրախաղերը»,-եզրափակեց Սարգիս Բալբաբյանը՝ շնորհակալություն հայտնելով նվագախմբի բոլոր աջակիցներին իրենց կողքին լինելու և ծրագրերը կյանքի կոչելու հարցում օգնելու համար։

 

 

 

 

44-օրյա պատերազմի մասնակցի ցանկությունն իրականացվել է․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն վուլկանացման կետ է հիմնել

Հայաստան

44-օրյա պատերազմի մասնակցի ցանկությունն իրականացվել է․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն վուլկանացման կետ է հիմնել

ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia

Հայաստան

ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia

Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

Հայաստան

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Հայաստան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Հայաստան

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Հայաստան

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Հայաստան

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում