Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։ 

«Նախագահ Զելենսկին և ես շատ լավ հեռախոսազրույց ունեցանք»,-հայտնել է Թրամփը։

«Որպես Միացյալ Նահանգների ձեր հաջորդ նախագահ՝ ես կբերեմ համաշխարհային խաղաղություն և վերջ կտամ պատերազմին, որը խլել է այդքան շատ կյանքեր և ավերել անթիվ անմեղ ընտանիքներ: Երկու կողմերն էլ կարող են հավաքվել և բանակցել համաձայնագրի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,-ասել է Թրամփը։

Նա նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը նույնպես դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձը և շնորհավորել նրան Միլուոկիում Հանրապետական ​​կուսակցության ազգային համագումարի հաջող անցկացման կապակցությամբ։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է արագ լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Հունիսի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճում Թրամփը խոստացել էր, որ վերընտրվելու դեպքում կկարողանա վերջ դնել հակամարտությունը նախքան իր պաշտոնը ստանձնելը 2025 թվականի հունվարի 20-ին։

 

Հայերեն English Русский

Մելոնին վճռական է Իտալիայի ազգային շահերն առաջ մղելու հարցում

Ռազմական ոստիկանության մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչության մեդալներով

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց՝ սահմանային կրակոցների դեպքում հանրությունը պարտադիր կերպով իրազեկվում է

Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Արաղչին Իսլամաբադ իր այցի նպատակն է անվանել Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացումը

Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիային տիրելու համար

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացները շարունակվում են. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան

Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ

Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե