ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 18-ին ընդունել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշիի գլխավորած պատվիրակությանը: 
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնվող օրակարգին` հանձնաժողովի նախագահն արժևորել է Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Ալբանիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել առանց մուտքի արտոնագրի: Նշվել է, որ այդ հանգամանքով պայմանավորված էլ՝ վերջին շրջանում ավելացել է Ալբանիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը:

Նշվում է, որ հանդիպմանը Սարգիս Խանդանյանն ալբանացի դիվանագետներին ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալբանիայի ԱԳՆ քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրենն իր իրավասությունների շրջանակում տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել: Գազմենդ Բարբուլուշին համաձայնել է, որ անհրաժեշտ է սերտացնել երկու երկրների միջխորհրդարանական կապերը:

 

Հայերեն English Русский

ՆԳ նախարարը ներկայացրեց ընտանիքում բռնությունը կանխարգելելուն միտված օրենսդրական նախաձեռնությունը

Հայաստանը և Իրանը սահմանին «Պարզեցված մաքսային միջանցք» կգործարկեն

Արևմուտքը ձգտում է ոչ թե կարգավորել, այլ սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը. Լավրով

Հայաստանում դպրոցաշինության ծրագիրը հաջողությամբ ընթանում է. Փաշինյան

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է Թրամփի  հրամանագիրը «ծննդաբերելու նպատակով տուրիզմն» արգելելու մասին

21 երկրում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ

Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Երևանում հանդես կգան «Գերին և Գրեյսը» ներկայացմամբ

Կարլոս Ալկարասը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի

Իրանի դեմ գործողություններն ուղղված  են Իսրայելին և տարածաշրջանին օգնելուն. Թրամփ