Հուլիսի 14-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան 16) կբացվի հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնի ցուցահանդեսը և կիրականացվի նկարների բարեգործական վաճառք։ Բարեգործական վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է Վահան-Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը։ Հունիսի 21-23-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ամենամյա 3-րդ պլեներ-փառատոնը։ Պլեներ-փառատոնը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի նկարիչների միության և Վրաստանի նկարիչների լիգայի հետ համատեղ։ +374 10 52 20 26, +374 33 52 20 26:

Ժամը 15:00-ից «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի շրջանակներում կկայանան հետեւյալ միջոցառումները. ժամը 16:00-ին, Կինոյի տուն, Հ.Մալյան թատրոն՝ հաղթող ֆիլմի ցուցադրություն, ժամը 20:00-ին, «Հայֆիլմ» կինոստուդիա՝ երաժշտական ելույթ «THE SOUND OF POMEGRANATES» Հովսեփ Աղաջանյան, Շահեն Խանդիկյան, «Նռան գույնը» ֆիլմի սաունդթրեք եւ այլ մեկնաբանություններ, ժամը 21:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմի ցուցադրում: 

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում