Կառավարությունը կսահմանի լիազոր նորմ նախատեսվող ներդրումային ծրագրերին հավանություն տալու նպատակով. նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված է ներդրումային ծրագրերին հավանություն տալու Կառավարության լիազորող նորմի անհստակությամբ: 

Նա նշեց, որ ներկայում առկա են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք Կառավարության կողմից դեռևս չեն կարողանում հավանության արժանանալ լիազորող նորմի հետ կապված խնդիրների պատճառով:

«Նախատեսվող բոլոր ներդրումային ծրագրերին Կառավարությունը կարող է հավանություն տալ միմիայն համապատասխան լիազորող նորմը հստակեցնելուց հետո: Նաև դա է պատճառը, որ նախագիծը հրատապ կարգով ներառվել է այս նիստի օրակարգում: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ ներդրումային ծրագրերը հավանության արժանացնելու նպատակով»,- ասաց Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարն առաջարկվում է օրենքում ամրագրել նաև «Ներդրումային ծրագրեր» հասկացությունը՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի իմաստով:

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը