Քաղաքականություն

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր

3 րոպեի ընթերցում

Սամանթա Փաուեր
Սամանթա Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ USAID-ին ժողովրդավարության հետ կապված հարցադրմանը մոտենում է գլոբալ տեսանկյունից՝ ամբողջ աշխարհում արձանագրելով զգալի հետընթաց ժողովրդավարական գործընթացներում, որովհետև վիճարկվում են ընտրությունների արդյունքները, դրանք կասկածի տակ են դրվում նաև Միացյալ Նահանգներում, քաղհասարակությունն ամենուր գնալով ավելի շատ ճնշումների է ենթարկվում, մարդիկ որոշ երկրներում նույնիսկ չեն կարող քննադատել կառավարությանը՝ վախենալով բանտարկություններից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներին։

«Ես այստեղ չեմ եկել դրսից այցելուի տեսանկյունից գնահատականներ տալու հայաստանյան ժողովրդավարական գործընթացի բաղադրիչներին, սակայն ավելի գլոբալ համայնապատկերի մեջ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար։ Մասնավորապես, երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այստեղ առկա է ավելի շատ թափանցիկություն։ Մեր գործակալության մոտեցումը հետևյալն է․ մենք չենք սատարում որևէ անձի կամ կառավարության, այլ դիտարկում ենք այն, թե ինչ կարող է ԱՄՆ-ն անել՝ ուժեղացնելու կառույցներն ու ինստիտուտները, զսպանակներն ու հակակշիռները՝ պաշտպանելու այն դաշտը, որտեղ հնչում են նաև քննադատություններ՝ կապված ժողովրդավարական գործընթացներում առկա որոշ երևույթների հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ 

Եվս մեկ անգամ անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հեռանկարին՝ Փաուերը շեշտեց, որ պետք լուծել բոլոր խնդիրները, որպեսզի Հարավային Կովկասում լինի տևական խաղաղություն։ Նա նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կենտրոնացել է հնարավորությունների ու առավելությունների վրա, որոնք կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։  

«Ադրբեջանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ խաղաղության գործընթացի նկատմամբ լայն աջակցություն կա նաև այնտեղ։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքները, մարդավայել վերաբերմունք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բանտարկյալների նկատմամբ, իրականացնել արդար դատաքննություն։ Այդ հարցերի լուծումը նույնպես կապահովի առաջընթաց բանակցություններում»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։         

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Տնտեսություն

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Տնտեսություն

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

Հայաստան

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում