Իրան

Իրանի գնահատմամբ՝ Թեհրանը կարևոր դեր է խաղացել կովկասյան ճգնաժամի կարգավորման գործում

2 րոպեի ընթերցում

Իրանի գնահատմամբ՝ Թեհրանը կարևոր դեր է խաղացել կովկասյան ճգնաժամի կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը կարևոր դեր է խաղացել կովկասյան ճգնաժամի կարգավորման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն, ով նաև ընդգծել է, որ երկրի վարչակազմը զգալի ձեռքբերումներ է ունեցել բարիդրացիության և բազմակողմանիության իր քաղաքականության մեջ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի կառավարությունը կարող է օգտագործել միջազգային կազմակերպությունների հնարավորությունները՝ լուծելու միջազգային կարևոր խնդիրներ և դառնալ Եվրասիական տնտեսական միության արդյունավետ անդամ։

Նասեր Քանանին մատնանշել է հարևան երկրների հետ մշակութային, առևտրային և քաղաքական հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային որոշ երկրների հետ կապերի վերականգնումը, որոնց հետ երկիրը խզել է կապերը, ինչպես նաև Իրանի արդյունավետ դերը տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցության ամրապնդման, անվտանգության և կայունության ստեղծման գործում:

Քանանին նաև հավելել է, որ Թեհրանի օրակարգում է նաև տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մեջ առաջատար դեր խաղալը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում