Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկու ատրճանակները, որոնցով նա փորձել էր ինքնասպանություն գործել, աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ակնկալվում էր, որ փարիզյան զինագործ Լուի-Մարին Գոսեի կողմից ստեղծված զենքերը կվաճառվեն 1,2-1,5 միլիոն եվրոյով: Ատրճանակները վաճառվել են հուլիսի 7-ին, Osenat աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ, որտեղ Նապոլեոնը փորձել էր ինքնասպան լինել 1814 թվականին գահից հրաժարվելուց հետո:

Ատրճանակների վաճառքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերջերս դրանք որակեց որպես ազգային գանձ և արգելեց դրանց արտահանումը: Ըստ BBC-ի՝ Ֆրանսիայի կառավարությունն այժմ 30 ամիս ունի՝ վաճառքի առաջարկ անելու ատրճանակների նոր տիրոջը, որի անունը չի նշվում։ Սա նաև նշանակում է, որ ատրճանակները Ֆրանսիայից կարող են դուրս բերվել միայն ժամանակավորապես։ 

Ատրճանակները զարդարված են ոսկով և արծաթով, դրանց վրա պատկերված է Նապոլեոնի պրոֆիլը։ 

Նապոլեոնի իրերը բավական մեծ պահանջարկ ունեն։ Նրա եռանկյունի գլխարկներից մեկը 2023 թ․ նոյեմբերին վաճառվել էր 1,9 միլիոն եվրոյով։ 

Հայերեն English فارسی Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ