Հայաստան

Հայաստանի սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներով պայմանավորված Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

3 րոպեի ընթերցում

Սահմանադրության օր
Սահմանադրության օր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը ներկայացրել է ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ծրագրի և դրանով պայմանավորված՝ փակ փողոցների վերաբերյալ տեղեկատվություն: 

«Հուլիսի 4-ին՝ ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, 00.00-ին կսկսվի «Tricolor Yerevan Night Run» գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին` սկսած ժամը 21:00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյան փողոցը, իսկ 23.00-ից՝ Հանրապետության հրապարակը: 

Արդեն ժամը 00:00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները և փակ կմնան մինչև վազքի ավարտը»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: 

Գիշերային վազքը կազմակերպվում է 2,5 և 5 կիլոմետր սահմանաչափով։ Գիշերային վազքով մեկնարկում են ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնակատարության ծրագրերը:

Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից  ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Ժամը 19:00-ից կփակվեն Հանրապետության հրապարակը, Ամիրյան փողոցը և Մաշտոցի պողոտան: 

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ` մոտ 4,500-6,000 մասնակից: 

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, Երևանի երկնքում երեք պտույտ կգործի ՀՀ զինված ուժերի «ՄԻ 17» ռազմական ուղղաթիռը` եռագույն դրոշով:

Հուլիսի 5-ին ժամը 20։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կիրականացվի ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որից հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ՝ «Aristocrat Orchestra»-ի և «Katil» խմբի մասնակցությամբ, որը կավարտվի ժամը 22։00-ի սահմաններում»,- նշված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: 

Նաև նշվում է, որ հուլիսի 5-ին ժամը 19:00-20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տեղի կունենա տոնական համերգ։

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում