Մարզեր

Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվեց ևս մեկ ինքնաթափով

1 րոպեի ընթերցում

Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվեց ևս մեկ ինքնաթափով

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի ավտոպարկը համալրվել է նոր կոմունալ տրանսպորտային միջոցով:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Սևան համայնքի  համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 2»-ի շրջանակներում Սևան համայնքը ստացել է մեկ ինքնաթափ: 

Սևանի համայնքապետարանը դեռևս  2022 թվականին դիմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին` համայնքի կարիքների համար ձեռք բերելու կոմունալ տրանսպորտային միջոցներ: 

Յոթ տրանսպորտային միջոցից Սևան համայնքն արդեն ստացել է JCB մակնիշի բուլդոզեր, բազմաֆունկցիոնալ էսկավատոր, բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչ, անվավոր տրակտոր, «Բելառուս», գրեյդեր, որոնք օգտագործվում են «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից՝ բարելավելով համայնքի կոմունալ սպասարկման վիճակը և մատուցվող ծառայությունների որակը: 

Առաջիկայում Սևան համայնքը կհամալրվի ևս մեկ ինքնաթափ մեքենայով:

 

Խոսրով Խլղաթյան

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում