Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում այս տարի ձեռք է բերվել 411 գյուղատնտեսական տեխնիկա, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 25 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: 

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի մեկնարկից ի վեր տրամադրվել է շուրջ 3500 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Ընդհանուր բյուջեն կազմում է 16.5 մլրդ դրամ: 

«Այս տարի կառավարության կողմից գործող ծրագրի շրջանակներում արդեն ձեռք է բերվել 411 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 106-ը՝ տրակտոր: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 25 տոկոսով»,-ասաց Խոջոյանը:

Կառավարությունը սահմանել է յուրաքանչյուր տարի 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման աջակցություն: Խոջոյանը  նշեց, որ չի եղել տարի, որ այդ ցուցանիշը չգերակատարվի: Նախորդ տարի կառավարության աջակցությամբ ավելի քան 710 գյուղտեխնիկա է ձեռք բերվել: Պահանջարկը բավարարվել է: Փոխնախարարը վստահեցրեց, որ նույն քաղաքականությունը շարունակվելու է նաև այս տարի: 

«Այսօր գյուղտեխնիկան հասանելի է ֆերմերներին: Քանի որ ֆերմերները բանկերի տեսանկյունից ռիսկային խմբում են գտնվում, մենք սահմանել ենք, որ ֆերմերներին տեխնիկան պետք է հասանելի լինի 2 տոկոս լիզինգային կետով, մնացածը սուբսիդավորում է կառավարությունը»,-ասաց Խոջոյանը:

Նրա գնահատմամբ՝ լիզինգի գործիքի կիրառումը գյուղատնտեսական պարկի թարմացման համար հիմք է հանդիսացել: Լիզինգի դեպքում հենց սարքավորումն է հանդիսանում գրավի առարկա, հետևաբար ֆերմերներն ազատվում են գրավի ապահովման միջոցի խնդրից: Խոջոյանը ծրագիրը կարևորեց նաև գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, բերքահավաքի ժամանակ կորուստների նվազեցման տեսանկյունից: Տեխնիկայի թարմացումը ծախսերի և կորուստների նվազեցման նպատակ ունի:  

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում