Հայաստան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

2 րոպեի ընթերցում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո մայիսի 8-ին ՀՀ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։

Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա։ Նա  տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։

Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։

…Մանկատան աշխատակիցները հուզված էին: Սովորել և կապվել էին երեխային, բայց նաև ուրախ էին, որ նա միավորվեց ընտանիքի հետ։

Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Մշակույթ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

Սոցիալական հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ինովացիա

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Հայաստան

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Հայաստան

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքականություն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում