Աշխարհ

Քենիայի մայրաքաղաքում ձերբակալվել են մի քանի ցուցարարներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ոստիկանության հետ բախումների ժամանակ մի քանի ցուցարարներ են բերման ենթարկվել, ովքեր բողոքում են հարկերի բարձրացման օրինագծի դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քենիայի խոշոր քաղաքներում վերսկսվել են բողոքի ցույցերը, իշխանությունները գործի են դրել զրահամեքենաներ և սկսել են արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ։

Երկրի իրավապաշտպան կազմակերպությունը՝ Քենիայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը, ավելի վաղ հայտնել էր, որ Քենիայում հարկերը բարձրացնելու օրինագծի դեմ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 39 մարդ է զոհվել, ավելի քան 360 մարդ վիրավորվել է։

Բողոքի նոր ալիքը Քենիայում՝ կապված մի շարք ապրանքների և ծառայությունների հարկերը բարձրացնելու կառավարության ծրագրերի հետ, սկսվել է հունիսի կեսերին։ Ըստ այդմ՝ բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ 16 տոկոս ավելացված արժեքի հարկ է սահմանվում հացի գնման, շաքարավազի տեղափոխման, բջջային և ֆինանսական ծառայություններից օգտվելու, օտարերկրյա արժույթով գործարքների համար, ինչպես նաև սահմանվել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների 2,5% հարկ և բուսական յուղի ակցիզային հարկ։

Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն հայտարարել է ցուցարարների հետ երկխոսություն սկսելու կառավարության պատրաստակամության մասին։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Ռուտոն ասել է, որ չի ստորագրի բյուջեի օրինագիծը, որը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել երկրում:

 

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Մոտ 1000 հրեաներ Լիտվայից փոխհատուցում են պահանջել իրենց գույքի համար

Եվրոպա

Մոտ 1000 հրեաներ Լիտվայից փոխհատուցում են պահանջել իրենց գույքի համար

Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը

Քաղաքականություն

Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը

Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով

Աշխարհ

Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով

Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը

Վրաստան

Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը

Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից վերադարձրել է 3310 գերու. Զելենսկի

Ռուսաստան

Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից վերադարձրել է 3310 գերու. Զելենսկի

Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է երկաթուղիներն ազգայնացնելու ծրագրերի մասին

Եվրոպա

Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է երկաթուղիներն ազգայնացնելու ծրագրերի մասին

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

Քաղաքականություն

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

Քաղաքականություն

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

Թուրքիա

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում