ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հուլիսի 1-ին հանդիպել է Հունգարիայի կառավարության «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» գծով պետական քարտուղար Տրիստան Ազբեյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արձանագրված նկատելի առաջընթացը, նշել բարձր մակարդակով փոխադարձ հանդիպումների արդյունքում ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է ԵՄ նախագահությունը:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Հայերեն English Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար