Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլը տապալվել է Նոր Կալեդոնիայի Ուայլու կոմունայի ընտրատեղամասերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է Outre-mer La Premiere հեռուստաալիքը,  անհայտ անձինք քաղաքապետարանի մուտքն արգելափակել են տեղում ավտոմեքենա հրդեհելով: Այդ պատճառով կոմունայի բնակիչները չեն կարողացել գալ քվեարկության։ 

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը,  իսկ հունիսի 30-ի առավոտյան էլ  քաղաքապետարանի մուտքը փակվել է նաև բետոնե արգելապատնեշով, ինչի պատճառով քաղաքապետարանը շարունակել է փակ մնալ։

Ըստ աղբյուրի՝ տեղեկություններ կան նաև բազմաթիվ ճանապարհների արգելափակման մասին, հատկապես՝ գյուղի ելումուտի։ 

Քաղաքապետ Պասկալ Սավան, ինչպես նաև քվեարկության գրասենյակի աշխատակիցները չեն կարողացել հասնել քաղաքապետարան, ինչի պատճառով քվեատուփերը չեն տեղադրվել ու ընտրատեղամաս չի բացվել:

Լրատվամիջոցը նշել է, որ ֆրանսիական այս համայնքում կա ութ ընտրատեղամաս։ Հունիսին կայացած Եվրոպական խորհրդարանի  ընտրություններին ընտրացուցակում գրանցվել է 3766 մարդ։ 2022 թվականի վերջին օրենսդրական ընտրությունների ժամանակ մասնակցությունը կազմել է 23,72 տոկոս:

Աղբյուրը հայտնում է նաև, որ հունիսի 30-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում հարձակման հերթական փորձն է եղել նաև տեղի ժանդարմերիայի վրա:

Նախօրեին էլ հարյուրից ավելի երիտասարդներ էին հարձակվել ժանդարմերիայի զորանոցի վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է թույլ չտալ նրանց մուտքը տարածք։ 

 

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է Եմենի հութիներին հարվածներ հասցնելու մասին

Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ

Ռուսաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը

Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամով

Գեղարքունիքի մարզում տեղացած առաջին ձյան շերտը կազմել է 3-5 սմ, լեռնային գոտիներում՝ 10 սմ

Սկանդալ Nvidia-ում. ընկերության գործադիր տնօրենը մեղադրվում է չինական հետախուզության գործակալի հետ հարաբերություններ ունենալու մեջ

Հայկական ծաղիկները՝ նոր շուկաների ճանապարհին․ արտահանման դիվերսիֆիկացումը պահանջում է ավելին, քան նոր ուղղությունների բացահայտումը

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ