Հայաստան

Ուրուգվայում բացված լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում բացված լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Մոնտեվիդեոյի Կառասկո միջազգային օդանավակայանում բացվել է «Հույս՝ օջախից հեռու» լուսանկարչական ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների լուսանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանությունը հաղորդում է, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հարավամերիկյան գրասենյակի և  Aeropuertos Uruguay-ի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի ներքին գործերի նախարար Նիկոլաս Մարտինելլին, արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին, Corporación América Airports ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էուռնեկյանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, մի շարք այլ օտարերկրյա դեսպաններ և պաշտոնատար անձինք:

Ընդգծելով, որ աշխարհը դժվարին ժամանակներ է ապրում, իսկ ապաստան տրամադրելու համակարգը վտանգված է՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հարավամերիկյան գրասենյակի ղեկավար Կարմեն Սախրը նշել է, որ աշխարհում կան 120 մլն. տեղահանվածներ և յուրաքանչյուր րոպե նրանց թիվն ավելանում է: 

Բացման ելույթներից հետո միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել և դիտել ցուցադրված լուսանկարները:

 

 

«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ

Հայաստան

«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

Հայաստան

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Հայաստան

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում