Իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է ԵՄ-ին անդամակցության ուղիներն ու գործիքակազմերը. Արման Եղոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ, փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:  

«Եվրոպական ինտեգրումը մեկ քայլանի գործողություն չէ, նույնիսկ մի քանի քայլանի գործողություն չէ, նույնիսկ մեկ գծի վրա գտնվող բազմաթիվ քայլերից  բաղկացած գործողություն չէ, այլ բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որոնց մեջ կան բազմաթիվ առանձին վերցրած քայլեր»,–ասաց Եղոյանը: 

Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց՝ հանձնաժողովը գործում է 2007-ից որպես մշտական հանձնաժողով, 2007 թվականին ո՛չ ԵՄ-ին անդամակցության, ո՛չ ասոցացման համաձայնագրի, ո՛չ ազատ առևտրի մասին խոսք չկար, բայց կար ԵՄ-ի մասին խոսակցություն՝ սաղմնային վիճակում:  «Հիշեք 2007 թվականը, թե որտեղ էր Հայաստանը աշխարհաքաղաքական քարտեզին և նայեք, թե որտեղ է Հայաստանը հիմա»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում անելիքները հնարավորինս մանրակրկիտ կուրվագծվեն փորձագիտական մակարդակում:

«Հարց չկա դրված՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ լավ չէ: Այդ հարցի պատասխանը պարզ է: Փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ: Փոքր պետությունները համեմատաբար քիչ տալով՝ համեմատաբար շատ ստանում են այդ կառույցից: Մեծ պետություններն են, որ հաճախ իրենց նման հարցեր տալիս են: Չեք տեսնի մի փոքր պետություն, նկատի ունեմ տնտեսական ներդրմամբ, դեմոգրաֆիայով, բնակչությամբ, որ նման հարց տա, որովհետև փաստը ցույց է տվել, որ նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել ԵՄ-ին անդամակցելուց հետո: Հիմա այլ հարց պետք է քննարկենք՝ Հայաստանի ուղին, ճանապարհները, թե ինչպես ենք դա անում, ինչ գործիքակազմով ենք անում, ինչ ժամկետներում և այլն»,–ասաց նա:

Եղոյանը հավելեց, որ իշխող մեծամասնությունում արդեն տևական ժամանակ քննարկվում են հարցեր՝ գործիքների, քայլերի հաջորդականության շուրջ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե ինչ աստիճանի են ակտիվացել շփումները ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ գործընկերների հետ վերջին շաբաթներին: 

Հայերեն Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ