Նոր հնարավորություններ՝ Հայաստանի բուհերի համար. անցկացվեց «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը

6 րոպեի ընթերցում

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմամբ հունիսի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և էրազմուս+ ազգային գրասենյակը ներկայացրին Էրազմուս+ ծրագրի կողմից 2023-ի դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ծավալվեցին քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ 

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ասաց, որ ակադեմիական հանրությունը կծանոթանա 12 ծրագրի: «Ութ ծրագիր ընթանում է  բարձրագույն կրթության ոլորտում, չորսը՝ միջին մասնագիտական: Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններն են կանաչ կրթությունը, թվայնացման տեխնոլոգիաները, ներառական ռազմավարությունը և այլն: Մենք ունենք մի քանի ծրագիր, որ անդրադառնում է կանաչ կրթությանը. ուսումնական ծրագրերը բակալավրում և մագիստրատուրայում վերանայվում են ու դառնում ավելի մատչելի: Մենք ունենք ծրագիր, որ անդրադառնում է գլխավոր կատարման ցուցիչներին, որոնք վերաբերում են համալսարանի մենեջմենթին, դասախոսությանը:  Ցուցիչների առկայության պարագայում գնահատման մեխանիզմներն ավելի տեսանելի են դառնում»,-նշեց նա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Էրազմուս+-ը  կարևոր ծրագիր է համարում Եվրամիության և Հայաստանի համար, և նշում՝ այն լայն հնարավորություններ է բացում դասախոսների և ուսանողների առաջ:

«Այժմ աշխատում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման շուրջ, և այս ծրագիրը դառնում է էլ ավելի ռազմավարական ու կարևոր: Մինչ օրս ավելի քան 5000 անձ է օգտվել այս ծրագրից, և սա հսկայական կապիտալ է, որ համատեղ ջանքերով ներդրեցինք, որ Հայաստանը դառնա ավելի լավ վայր, ամրապնդի հարաբերությունները ԵՄ-ի ու իր գործընկերների նաև այլ անդամ երկրների հետ: Մենք արժևորում ենք ընդհանուր արժեքները, գիտելիքի փոխանակումը: Իրականում ուզում ենք՝ Հայաստանը դառնա ավելի դիմակայուն երկիր և ունենա գիտալիքահեն հասարակություն»,-շեշտեց նա:

Դեսպանը կարևորում է քաղաքացիների ակտիվությունը և՛ ԵՄ-ում, և՛ Հայաստանում: «Մենք բախվում ենք նույն մարտահրավերներին, մեզ պետք է մարդկային  կապիտալ, ինչը ձևավորում ենք ոչ միայն փոխանակման ծրագրերի միջոցով, այլև բարձրագույն կրթության, միջնակարգ կրթության միջոցով, ուստի ԵՄ-ն շատ ներդրումներ է անում կրթության ոլորտում: Մենք ներդրումներ ենք անում նաև ոչ պաշտոնական կրթության ոլորտում, մի շարք ծրագրեր կան ԹՈՒՄՈ-ի հետ, աշխատում ենք Հայաստանի երեխաներ հիմնադրամի համար Լոռու մարզում, հիմա երկու նոր կենտրոն ենք պատրաստում Սյունիքում»,-ասաց Մարագոսը:

Նա կարևորեց կարողությունների ստեղծումը՝ նշելով, որ պետք է ամրապնդել պետության կարողությունը: Ըստ դեսպանի՝ քաղաքացիական հասարակությունը կարող է լուրջ դերակատարում ունենալ այդ հարցում, ինչին իրենք աջակցում են:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ նշեց՝ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում կան հավակնոտ նախաձեռնություններ՝ կրթական ենթակառուցվածքների բարելավումը, կրթական ծրագրերի բարեփոխումը, միկրոորակավորումների ներդրումը և այլն: 

«Այդ առումով Էրազմուս+ ծրագիրը հետաքրքիր գործիք է, որ հայկական բուհերին հնարավորություն է տալիս Արևելյան գործընկերության այլ երկրների բուհերի և ԵՄ բուհերի հետ համատեղ ծրագրեր իրականացնել: Մենք ունենք ութ ծրագիր, որոնցից չորը ինստիտուցիոնալ են, չորսը՝ ազգային: Ազգային նշանակում է, որ նրանք այնպիսի ինստիտուցիոնալ կարողություն են ստեղծելու, որ մյուս բուհերն էլ կարող են օգտվել: Բուհերի թվայնացումը, կանաչ կրթությունը կամ նման այլ բաներ, իսկ մյուս ծրագրերը տվյալ բուհում կոնկրետ կարողության ձևավորմանն են նպաստում կամ որևէ կոնկրետ  մասնագիտության  կամ խմբի արդիականացմանն են միտված»,-շեշտեց նա և հավելեց Էրազմուս+-ը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է:

Փոխնախարարը կարծում է, որ նախարարությունը մեկ հարկի տակ է հավաքում ծրագրերը և հնարավորություն է տալիս բուհերի միջև երկխոսություն ստեղծել: «Մենք խրախուսում ենք, որ բուհերը, վայելելով իրենց ակադեմիական ազատությունը, ինքնավարությունը, օգտվեն խրախուսական գործիքակազմից: Բուհերը մեր երկրի հանրային կյանքում կարևորագույն հարթակներ են, եթե այդ կառույցները զարգանան, ոչ միայն կնպաստեն կրթության զարգացմանը, այլև հանրային կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումներին»,-եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը:

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

Վասիլիս Մարագոս, Արթուր Մարտիրոսյան «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

Լանա Կառլովա, Վասիլիս Մարագոս, Արթուր Մարտիրոսյան «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում

 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա