Հյուսիսկորեացի պաշտոնյան բանակցությունների դահլիճից դուրս է հրավիրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենյանում ԿԺԴՀ և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումից առաջ հյուսիսկորեացի պաշտոնյան արարողակարգը խախտելու համար նիստերի դահլիճից դուրս է հրավիրել Ռուսաստանի երկու փոխվարչապետներին և երեք նախարարների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Կորեացուն վրդովեցրել է այն հանգամանքը, որ ռուսական պատվիրակության անդամները, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը դահլիճ են մտել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինից առաջ: Նա այդ քայլին է դիմել, երբ ռուսական պատվիրակության անդամները սկսել են տեղավորվել բանակցությունների սեղանի շուրջ: Հյուրերի տարակուսած հարցին նա պատասխանել է, որ ըստ արարողակարգի առաջինը դահլիճ պետք է մտնի երկրի ղեկավարը: Նշվում է, որ միջադեպը չի ստվերել ավելի ուշ մեկնարկած ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ:

Հայերեն Русский

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը