Վաչե Գաբրիելյանն ընտրվել է Որակի ապահովման ազգային կենտրոնի Հավատարմագրման հանձնաժողովի նախագահ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Որակի ապահովման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր և հանձնաժողովի գործունեությանը և որոշումների կայացմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Քրիստինա Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին  կարևոր առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար։ 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն նախագահ են ընտրել Վաչե Գաբրիելյանին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին։ 

Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են. 

Վաչե Գաբրիելյան - Տնտեսագիտություն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան 

Աննա Երզինկյան - Արվեստ, ՀՀ կինոգործիչների միության քարտուղար 

Նորա Գևորգյան - Միջազգային հարաբերություններ, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ 

Աննա Փոլադյան - Կենսաբանություն, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ 

Արամ Սահարյան - Ֆիզիկա, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ 

Արտեմ Գրիգորյան - Բժշկություն, Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ 

Լուիզա Միլիտոսյան - Մանկավարժություն, Բրյուսովի պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ 

Աշոտ Ավետիսյան - ՏՏ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Ծրագրային միջավայրեր» ամբիոնի վարիչ 

Մերի Սարգսյան - Բժշկություն, Երևանի հենակետային  բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով 

Անդրեաս Մելիքյան - Գյուղատնտեսություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի Գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն 

Սոնա Մակիչյան - Հոգեբանություն, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով 

Աշոտ Գյուրջինյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն 

Արթուր Դավթյան - ՏՏ (ուսանող), Երևանի պետական համալսարանի Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության բակալավրիատի ուսանող 

Հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 13-ն է, որոնցից 10-ը բարձրագույն կրթության համակարգի շահակիցեր են, 3-ը՝ միջին մասնագիտական կրթության ներկայացուցիչներ։  Հանձնաժողովի կազմի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ 

 

Հայերեն فارسی

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում

Եգիպտոսն ու Թուրքիան դարձյալ դեմ են արտահայտվել պաղեստինցիների տեղահանմանը

ԱՄՆ-ն Գուանտանամո է ուղարկել անօրինական միգրանտների առաջին խմբին

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ

Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

Կառավարությունը կներդնի մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման գործընթաց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կառուցողական շփումների մասին

ԲՏԱ նախարարն ու ՀԱՊՀ ռեկտորը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Նոտարները պարտադիր կներկայացնեն անշարժ գույքի գործարքների գրանցման դիմումները Կադաստրի կոմիտե